Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարկ դատարաններ ու դատարկաբաններ. Հայկ Դեմոյան

25/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առանց չափազանցության եմ ասում, որ եթե մի օր հայաստանյան դատավորներին հանձնարարեն, որ Ռամիլ Սաֆարովին արդարացնող վճիռ կայացնեն ու հատուցվի մարդասպան-հայասպանին հասցված բարոյական վնասը, ապա մեր դատավորները դա կանեն ու կանեն այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու գիտակցությամբ: Սա ասում եմ ամենայն լրջությամբ ու առանց հեգնանքի:

ՀՀ արդարադատության համակարգը, մեր երկրում անխափան գործող համակարգային կոռուպցիայի հենասյունն ու ողնաշարն է: Այն հիմնական հանցածին ու հանցավոր համակարգն է, որն ապրում ու բարգավաճում է հենց հանցագործությունների ու դրանց աճի շնորհիվ: Այդպիսին եղել է միշտ: Չկա հանցագործություն, չի գործի այդ համակարգը ու հարյուրավոր մարդիկ կզրկվեն տարրական կենսապահովումից ու որակյալ կյանք ունենալու հնարավորությունից:

Սա մեր օրերի ամենաողբերգական բանաձևումն է:

Վերջին երկու տարիների ընթացքում առիթներ ունեցա մասնակցելու երեք տարբեր դատաքնությունների բազմաթիվ նիստերի: Դրանց մասնակցելն ինձ համար հետաքրքիր էր նաև հասկանալու, թե ներկա փուլում ՀՀ դատական համակարգն ու արդարադատությունը ի՞նչ մակարդակի ու հասունության վրա են և որքանով է նրանց աշխատանքը համատեղվում համակարգային կոռուպցիայի տրամաբանության հետ:

Եզրակացություններս նույնիսկ ինձ են սարսափեցնում. դատարանների համար փաստ, ապացույց, վկա, վկայի կարգավիճակով դատարան գործը հարուցողին հրավիրելը երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն: Կարևորը նիստին համակարգային կոռուպցիայից անհատույց ստացած խալաթով լուրջ-լուրջ ներկայանալն է, մի քանի օրենքների հղումներ տալն ու իրավաբանական եզրույթներով շաղակրատելն է: Վերջում էլ իրենց փեչատով էնպիսի վճիռ կարձակեն, որ հատուկ համարով զանգած անձին դուր գան, որ շառից ու խերից հեռու մնան: Արդարադատության հերն էլ անիծած, հո օրվա հացից չեն զրկվելու:

Թավշյա ենիչերների պարագլխին մեջբերենք. «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»: Մյուս կողմից էլ պետք է խղճալ դատավորներին, քանի որ չվնգստալու գլխավոր նախապայմանը պատանդի կարգավիճակում աշխատելն է:

Վերջում կառուցողական առաջարկով եմ ցանկանում հանդես գալ. առաջարկում եմ իրավաբանական ֆակուլտետներում հատուկ դասաժամ մտցնել “դերասանական արվեստ” վերնագրով: Մեր դատավորների մոտ դեր խաղալը լավ չի ստացվում ու հեշտորեն մատնում են իրենց: Դատական նիստերի ժամանակ դատավորների չափից ավելի անբնական պահվածքն ու ոչ ադեկվատ արտահայտությունները մատնում էին այն հեռախոսահամարները, որոնք վազող տողով երևում էին վերջիններիս ճակատներին` զանգով արդարադատություն իրականացնելու կանոնների համաձայն:

Մեր դատավորների մեծագույն ողբերգությունն այն է, որ իրենք այս պահին չեն էլ գիտակցում, որ իրենց անուններն ու լուսանկարները պատմության համար հատուկ կրիչի վրա հավերժացնելով, տասնամյակներ շարունակ արժանանալու են հարազատների, բարեկամների ու ժառանգների պարսավանքին, ում կթողնեն միայն մի զգացում` ԱՄՈԹ։

Հայկ Դեմոյան

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 25.03.2025

Հաջորդ գրառումը

Սպիտակ տունը 2,5 միլիարդ դոլարով կկրճատի արտաքին օգնության ծախսերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Սպիտակ տունը 2,5 միլիարդ դոլարով կկրճատի արտաքին օգնության ծախսերը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական