Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

6։1. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձյալ պարտվեց Վրաստանին ու մնաց C դիվիզիոնում

Թարմացված

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենայում» հյուրընկալվեց Վրաստանի թիմին եւ պարտություն կրեց 1:6 հաշվով։

63-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խփեց ֆրանսիացի Վիլիա Սանյոլի գլխավորած թիմի 6-րդ գոլը։

Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով եւ կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում։

***

Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց՝ 48-րդ րոպեին Էդգար Սևիկյանը կիսաշրջադարձ հարվածով գրավեց Գիորգի Մամարդաշվիլիի պաշտպանած դարպասը։

***

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի երկրպագուները Թբիլիսիի «Դինամո Արենայում» «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Վրաստանի թիմին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 5։0 հաշվով։