Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ո՞վ է կատարյալ ղեկավարը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.

Ո՞վ է կատարյալ ղեկավարը: Հաննիբալին հաղթող, Հռոմի կոնսուլներից հանիրավի աքսորված Սքիպիոնը չէ նա,

ով մեռնելով աղքատության մեջ, կտակում է գրել իր գերեզմանաքարի վրա`

«Ապերախտ հայրենիք, դու տեր պիտի չլինես իմ ոսկորներին»:

Կատարյալ ղեկավարը Հելլադայի մեծ ռազմավարներից Ֆոկիոնն է, որը հանիրավի մահվան դատապարտված, թույնը խմելուց առաջ ասում է որդուն.

«Հանձնարարում եմ քեզ ծառայել հայրենիքիդ սրտանց, եւ, ամենագլխավորը, մոռանալ, որ իմ ծառայության համար նա ինձ վարձատրեց մահվամբ»:

Գարեգին Նժդեհ