Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Իրանական «Ազադի» աշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պետական դրոշի գույներով։ Այս մասին հայտնում  հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը», – ասված է հաղորդագրության մեջ: