Կիրակի, 26 Հուլիս, 2026

Այսօր Գյումրիում կամ Փարաքարում գրանցվելն անձին չի տալու ընտրություններին մասնակցելու հնարավորություն. ՆԳ նախարար

ՆԳ նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, ըստ որոնց, ահազանգեր կան, որ տարբեր վայրերից քաղաքացիներին բերում են և գրանցում, օրինակ Գյումրիում, որ ընտրությունների ժամանակ նրանք ընտրելու իրավունք ունենան։

«Անկեղծ ասած՝ երբ ինձ հայտնի դարձավ, որ մեդիադաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետև առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի իմանան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքարում, դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին կայանալիք ընտրություններին: Որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձինք տվյալ ժամկետից առաջ են գրանցվել և շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար, ըստ օրենքի տվյալ անձինք կունենան ընտրական իրավունք։

Եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք պարզաբանումները կտան»,-ասաց Արփինե Սարգսյանը: