Կապուտաչյա գեղեցկուհու ափին ծվարած Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Աղբերքը, որը ծովի մակերեւույթից 2150 մ բարձրության վրա է եւ շրջապատված է լեռներով, ունի արեւային կայան:
«Solar 5» ՍՊԸ-ի եւ Shtigen Group-ի համագործակցության արդյունքում 5 ՄՎտ հզորության արեւային կայան է կառուցվել: Լեռնային, դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում տեղադրված կայանն իսկապես առանձնահատուկ է:
Էլեկտրակայանը տարեկան արտադրելու է մոտ 11 ԳՎտԺ էլեկտրաէներգիա՝ կանխելով շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան մոտ 4884 տոննայով:
Կայանում տեղադրվել են ներկայում աշխարհում հայտնի գերժամանակակից TongWei 645 եւ 650 Վտ հզորության երկկողմանի միաբյուրեղ վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում ինչպես դիմային, այնպես էլ հակառակ երեսներով: Օգտագործվել են 250 կՎտ հզորությամբ Kstar ապրանքանիշի փոխակերպիչներ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ