Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին՝ համաձայնություն տալ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Միջնորդությունները հրապարակվել են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։

Հրապարակվել է նաև ՀՀ ԱԺ որոշումը, որում նշված է, որ ԱԺ-ն տալիս է համաձայնությունը, որ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։