Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից  Օվալաձև աշխատասենյակի բուռն  վիճաբանությունից հետո. Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Ուիթկոֆը հավելել է, որ Զելենսկու ներողությունը համարում է «առաջընթաց»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս շաբաթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար:

Զելենսկին արդեն Սաուդյան Արաբիայում է։