Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը երկուշաբթի ասել է, որ Թուրքիան Սիրիայի իշխանություններին խորհուրդ է տալիս թուլացնել լարվածությունը։ Նա ողջունել է Սիրիայի կառավարության գլուխ անցած Ահմեդ Շարաայի հանձնառությունը՝ պատժել օրենքից դուրս գործած անձանց. գրում է Reuters-ը։
«Շարաան վարում է ներառական քաղաքականություն՝ չընկնելով ռևանշիզմի ծուղակը: Այս մոտեցման շարունակությունը կխափանի Սիրիայի դեմ խաղացվող խաղերը», – ասել է Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո: