Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե հանրության համար նախկին նախագահների վեճը կարող է թվալ «պոպկոռնի» թեմա, Փաշինյանի համար այն կարող է դիտվել բոլորովին այլ խորությամբ

10/03/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում, որտեղ անդրադարձել է երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցների այսպես ասած բանավեճին եւ փոխադարձ մեղադրանքներին: «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ», գրում է Ֆեյսբուքում Փաշինյանը:

Ի՞նչ կարիք կա խառնվելու, եթե թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ոււ նրանց թիմերի վեճը կամ բախումը պետք է որ ձեռնտու լինի առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանին: Այդ դեպքում ինչու՞ միջամտել, այլ ոչ թե լուռ հետեւել ու վայելել, թե ինչպես են նրանք «կռվում» միմյանց հետ:

Փաշինյանի «միջամտությունը» նշանակու՞մ է, որ երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ ծավալվող առերեւույթ վեճը գործնականում այդքան էլ միարժեք Փաշինյանի օգտին չէ, որքան կարող է թվալ առերեւույթ:

Փաշինյանը միջամտում է եւ «կրակը» վերցնում իր վրա, արդյո՞ք այն պատճառով, որ նա բնականաբար տիրապետելով իրավիճակի վերաբերյալ առավել համապարփակ եւ մանրամասն տեղեկատվության, գործնականում բոլորովին էլ նպաստավոր չի համարում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ ծավալվածայդ բաց ու բավականին կոշտ բանավեճը: Ի՞նչ մտավախություն կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանը, միարժեք ասելը դժվար է՝ չունենալով մանրամասն տեղեկություններ:

Համենայն դեպս, կրկնեմ, թվում է, որ Փաշինյանը պետք է պարզապես «պոպկոռնով» վայելեր նախկին նախագահների բանավեճը, բայց նա գերադասում է միջամտել ու կրակը վերցնել իր վրա, ըստ էության առաջ քաշելով նրանց «միավորելու» միտում ունեցող տրամաբանություն ու բանաձեւ: Ըստ այդմ, ինչու՞ է նա «միջամտում»:

Իհարկե պետք չէ բացառել, որ քայլը պայմանավորված է զուտ Գյումրու ընտրության հաշվարկով՝ նկատի ունենալով այն, որ Փաշինյանը այնտեղ ընտրական ցանկալի արդյունք ապահովելու համար հերթական անգամ խաղարկում է «նախկինների» եւ «թալանի» թեման, հետեւաբար նրան նախընտրական տակտիկական հաշվարկից ելնելով ցանկալի է «միավորել» նախկիններին մեկ փաթեթով:

Բայց սա կարծես թե մի խնդիր է, որը լուծելու համար Փաշինյանին առանձնապես պետք չէր լինի ֆեյսբուքյան գրառումով անդրադառնալ նրանց բանավեճին, քանի որ այդ անդրադարձը խոշոր հաշվով հազիվ թե առանձնապես ուժեղացնի նրա նախընտրական տեղեկատվա-քարոզչական «խաղադրույքը»:

Ըստ այդմ, ավելի հակված եմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ երկրորդ եւ երրորդ նախագահների այս բավականին բաց եւ սուր վեճի ներքո տեսնում է զարգացումներ, որոնք կարող են այդքան էլ տեսանելի չլինել այսպես ասած «շարքային իրազեկվածության» պայմաններում, հետեւաբար, եթե հանրության համար նախկին նախագահների վեճը կարող է թվալ «պոպկոռնի» թեմա, Փաշինյանի համար այն կարող է դիտվել բոլորովին այլ խորությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել. ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական