Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

«Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին

Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտնել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին:

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին:

Խնդրում եմ, միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը», – գրել է Ֆաթիման։