Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Օգտագործեք նշտար, ոչ թե կացին. Թրամփ. BBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել իր աշխատակազմի հետ, ասել է, որ կադրային քաղաքականության հարցում վերջնական խոսքը պատկանում է դաշնային գերատեսչությունների ղեկավարներին, այլ ոչ թե DOGE-ի ղեկավար Իլոն Մասկին.  հայտնում են Reuters-ը, Politico-ն և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Թրամփի հանդիպումը դաշնային գերատեսչությունների ղեկավարների հետ տևել է 90 րոպե և անցել առանց տեսախցիկների, հաղորդում է CNN-ը։

 Թրամփը, մասնավորապես, նշել է, որ թեև լիովին աջակցում է Մասկի ջանքերին՝ կրճատելու անձնակազմի թիվը և ծախսերը, սակայն միլիարդատերը և նրա ղեկավարած կառավարության արդյունավետության վարչությունը միայն խորհրդատվական դեր են ունենալու. գրում է Reuters-ը։

Ինքը՝ Մասկը, ով նույնպես մասնակցել է հանդիպմանը, հասկացրել է, որ համաձայն է Թրամփի հրամանին։ Ըստ Politico-ի՝ գործարարը նույնիսկ խոստովանել է, որ իր գերատեսչությունը «որոշ սխալներ է թույլ տվել»։

Հանդիպումը, ինչպես նշում է CNN-ը, «նախագահի կողմից Մասկի լայն լիազորությունները սահմանափակելու փորձի առաջին օրինակներից մեկն էր»։ Politico-ն նաև եզրակացնում է, որ սա «առաջին նշանակալից քայլն է Մասկի մանդատի նեղացման ուղղությամբ»։ Նշենք, որ  ավելի վաղ  նա ամերիկյան կառավարության աշխատակիցների լայնածավալ կրճատումներ էր նախաձեռնել։

Սպիտակ տանը հանդիպումից հետո Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է , որ չի հրաժարվում պետական ​​աշխատողների թվի կրճատման գաղափարից, այլ կարևոր է համարում «լավագույն և ամենաարդյունավետ աշխատողներին պահելը»։

Մենք ասում ենք՝ օգտագործեք նշտար, ոչ թե կացին:

ԱՄՆ նախագահի խոսքով, հանդիպումն անցել է «շատ դրական ոգով», և մասնակիցների միջև «արտասովոր» հարաբերություններ են հաստատվել։

Թրամփը խոստացել է այդպիսի հանդիպումներ անցկացնել երկու շաբաթը մեկ, մինչև պետական ​​աշխատողների թիվը հասնի «այն մակարդակին, որը պետք է»:

Վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը տասնյակ հազարավոր դաշնային աշխատակիցների ազատել է բազմաթիվ գործակալություններից: