Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կանխատեսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «անհետացումը» «ոչ ուշ, քան 2027թ. մայիսի 14-ին»։
Այդպես է Մեդվեդեւն արձագանքել Ֆրանսիայի նախագահի ազգին հղած ուղերձին, որի ընթացքում Մակրոնը հայտնել է միջուկային զսպման անհրաժեշտության մասին։
«Մինչ ես խոսում եմ ձեզ հետ, Ռուսաստանը երկար տարիներ սպառնալիք է դարձել Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար», ասել է Մակրոնը: Բայց ինքը՝ Մակրոնը, մեծ սպառնալիք չի ներկայացնում: Նա ընդմիշտ կվերանա ոչ ուշ, քան 2027թ. մայիսի 14-ին։ Եվ ոչ ոք նրան չի էլ հիշի»,- Х սոցցանցում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։
2027թ. սպառվում են Էմանուել Մակրոնի նախագահական լաիզորությունները։