Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն լավ չի պատկերացնում, որ կարմիր գծեր է հատում. այնտեղ չեն խորշում մեղադրյալին ծեծված վիճակում ցույց տալ հասարակությանը, հետո հայտարարել, որ դատավարությունն արդարացի է. Արա Ղազարյան

04/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

-Պարո՛ն Ղազարյան, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը ՀՀ իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին։ Նա նաև պարզաբանել է, թե այս ուղղությամբ ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, այն է՝ առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ» ուղարկելու խնդրանքով, Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ անել իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը: Կարծում եք՝ իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանն ականջալուր կլինե՞ն այս հուշումներին։  

-Դժվար է ասել։ Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ անելիք ունի քաղհասարակությունը, քան թե հանրային իշխանությունը, որովհետև իշխանությունը բանակցությունների կողմ է և կաշկանդված է շատ բաներ բարձրաձայնել։ Թեև դիվանագիտական միջոցներ կիրառվում են՝ հենց թեկուզ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը։ Բայց հանրային իշխանությունն, իմ կարծիքով, կաշկանդված է ասելու ամեն ինչ, ինչ կցանկանար ասել, որովհետև, կրկնում եմ, բանակցող կողմ է։ Իսկ ավելի անկաշկանդ ու անաչառ կարող է լինել մասնավոր սեկտորը և քաղհասարակությունը։

Նրանք պետք է կազմակերպված իրենց ձայնը բարձրացնեն, գանգատներ ուղարկեն, տարբեր պլատֆորմներ դիմումներ հասցեագրեն և այլն։ Հանրային իշխանությունը կարող է օգնել այս գործողություններին, բայց իր ձեռքը վերցնել առաջամարտիկի դրոշը՝ կաշկանդված է նրանով, որ բանակցող կողմ է։ Իշխանություն ասելով՝ նկատի ունեմ առավելապես գործադիր իշխանությանը։

Իսկ ահա խորհրդարանն այստեղ ավելի շատ անելիք ունի։ Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է ավելի աշխույժ լինել. ի վերջո Հայաստանը խորհրդարանական երկիր է։ Գուցե շեշտը պետք է դրվի սրա վրա, բայց բոլոր դեպքերում հարց է՝ որքանով դա օգտակար կլինի։

-Պարո՛ն Ղազարյան, գերիների հայրենիք վերադարձի հարցում քաղհասարակության գործողությունները բավարա՞ր մակարդակի են, դրանք կարելի՞ է գոհացուցիչ համարել։

-Գործողություններ արվում են, բայց դրանք քիչ են։ Այստեղ մեծ ռեսուրսներ են պետք։ Քաղհասարակության մի մասը չի զբաղվում գերիների վերադարձի հարցերով, իսկ այն մասը, որն զբաղվում է, քիչ է և աշխատում է մեծ հնչեղություն չտալ իր գործողություններին։ Նվիրված մարդիկ աշխատանք կատարում են, բայց ընդհանուր առմամբ դա քիչ է։

-Դուք կարևորեցիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի երեկվա հայտարարությունը՝ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայազգի անձանց: Այս հորդորին այսօր արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հայտարարելով, որ «Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին կամ դատապարտվողներին»։ Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը։

-Բաքուն նորից շեղում է խոսույթը։ Խոսույթը հիմնականում այն մասին է, թե ինչպես են դատվում Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիները։ Մենք տեսնում ենք, որ մեղադրյալն առերևույթ ծեծված վիճակում կանգնում է դատարանի առջև։ Դա արդեն իսկ ազդում է ամբողջ դատավարության լեգիտիմության վրա։ Այսինքն՝ քննադատությունները սրան են ուղղված։

Այն, որ դատարանի առջ կանգնած մարդիկ հանցագործություն չեն կատարել, որովհետև նրանք պաշտպանել են սեփական երկիրը, հասկանալի է։ Բայց հիմնական քննադատություններն այն են, թե ինչպես է Ադրբեջանն իրեն համարում օրենքի գերակայության երկիր կամ ընդհանրապես ՄԱԿ-ի անդամ պետություն, երբ չի խորշում մեղադրյալին ծեծված վիճակում ցույց տալ հասարակությանը և հետո հայտարարել, որ դատավարությունն արդարացի է, կամ գերիների պահման պայմանները բարելավվել են։

Այ սա է ամոթ. Բաքուն լավ չի պատկերացնում, որ կարմիր գծեր է հատում։ Իսկ այն, որ Բաքվում կատարվողը դատավարության իմիտացիա է, հասկանալի է բոլորին։ Միայն այն, որ մեղադրյալը ստիպված է հեռախոսի միջոցով հաղորդակցվել փաստաբանի հետ, դա արդեն իսկ անօրինական է։ Բայց մեր հասրաակությունը դրա մասին չի խոսում. ասում է՝ այդ մարդկանց մի՛ խոշտանգեք, ծեծի մի՛ ենթարկեք, որ հրապարակային եղանակով ստանաք ձեր ուզած ցուցմունքները։

Խոսքը սրա մասին է, և եթե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարն ասում է, որ հայ գերիներին ազատ արձակեն Բաքվի բանտերից, նա առաջին հերթին շեշտը չի դնում այն բանի վրա, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Նա շեշտը դնում է այն բանի վրա, որ դատն ընթանում է անօրինակն եղանակով, որովհետև մարդուն կուլիսներում ծեծում են, իսկ հետո բերում, ստիպում, որ կանգնի հասարակության առջև։

Իսկ Ադրբեջանում սա լավ չեն պատկերացնում. իրենց միայն  արդյունքն է պետք, որ մեղադրայլներից մեկը, ենթադրենք, հայտարարի, որ հրամաններ էր ստանում Երևանից։ Այսինքն՝ Բաքվին ոչ թե օրենքի գերակայությունն է հետաքրքրում, այլ ուղղակի քաղաքական հետևանքը, որ կարող է առաջացնել այդ դատը։ Իսկ քաղաքական հետևանքը միջազգային շրջանակներում չի հանգեցնի որևէ հետևանքի, այլ կհանգեցնի միայն երկրի ներսում, որը, կարծես, այդ իշխանություններին այլևս պետք էլ չէ։  

-Պարո՛ն Ղազարյան, օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայ գերիների նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները խոր մտահոգություն են պատճառում։ Բավարար համարո՞ւմ եք պետության արտաքին գգերատեսչությունը նմանօրինակ արձագանքը։

-Ես մեկնաբանում եմ միայն իրավական բնույթի հարցեր. Ձեր ասածը դիվանագիտական հարաբերություններին է վերաբերում։ Որպես իրավաբան՝ ես այդ հայտարարությունը կվերցնեմ և կտանեմ դատարան, բայց ոչ որպես առաջնային հայտարարություն, որովեհտև, այո՛, կարելի է ասել՝ սուր հայտարարություն չէր։ Բայց ԱԳՆ-ն է որոշում՝ երբ և ինչ հայտարարություն անել. ես չեմ պատրաստվում դա մեկնաբանել։ Միակ բանը, որ կարող է ազդել Ադրբեջանի վրա, քաղաքական լուրջ  սանկցիաներն են, իսկ դրա համար բազմաթիվ այլ ռեսուրսներ են անհրաժեշտ. միայն իրավական ռեսուրսներով անհնար է ազդել գործընթացների վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա

Հաջորդ գրառումը

Զելենսկին չի կարող վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագիրը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը
MILWAUKEE, WISCONSIN - JULY 17: Republican vice presidential candidate, U.S. Sen. J.D. Vance (R-OH) speaks on stage  on the third day of the Republican National Convention at the Fiserv Forum on July 17, 2024 in Milwaukee, Wisconsin. Delegates, politicians, and the Republican faithful are in Milwaukee for the annual convention, concluding with former President Donald Trump accepting his party's presidential nomination. The RNC takes place from July 15-18.  (Photo by Chip Somodevilla/Getty Images)

Զելենսկին չի կարող վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնում քննարկել խաղաղության համաձայնագիրը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական