Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ՀարությունյանըԲաքվում տեղի ունեցող հաշ՛վեհարդար-դատավարությանը ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակով դիմել նախագահ Իլհամ Ալիևին, սակայն Փաշինյանը նրան թույլ չի տվել։
«Հոկտեմբերի 18-ի երեկոյան մեր վերջին հանդիպումն ենք ունեցել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին և ասացի, որ պատրաստ եմ նամակ գրել Ադրբեջանի նախագահին՝ պատերազմն ավարտելու մասին, Բակոն և Արկադին, եթե պետք լինի, նույնպես կմիանան նրան։ Նամակի էությունը պարզապես պատերազմը դադարեցնելն էր։ Նամակի բովանդակությունը, որը մենք գրել ենք Փաշինյանին, հետևյալն էր՝ ցանկացած կարգով դադարեցրեք պատերազմը և հայտարարեք, որ դա հայ ժողովրդի ցանկությունն է, որովհետեւ Հայաստանում կոնսենսուս չկար։ Փաշինյանը մի քանի հանդիպումներ է անցկացրել. հանդիպել ընդդիմության հետ, կարելի է ասել՝ գրեթե բոլորի հետ։ Հոկտեմբերի 19-ի օրվա վերջում նա ինձ ասաց, որ պատերազմը շարունակվում է։ Չեմ ուզում մանրամասնել։ Ամենավատն այն էր, որ պատերազմը շարունակվեց»,- ըստ ադրբեջանական APA-ի դատարանում ասել է Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանն ընդունել է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը ենթարկվել է ՀՀ գլխավոր շտաբի պետին։
«Ես չեմ նշանակել և չեմ ազատել զինվորական հրամանատարությանը, քանի որ դրա լիազորությունը չունեի»-ասել է Արցախի նախկին նախագահը։