Արդեն 15 համաձայնեցված կետ կա Ադրբեջանի հետ, որը մեծ ձեռքբերում է. Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որովհետև ամենասկզբից, երբ խոսակցություն սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը հինգ միջազգայինորեն ընդունված կետի մասին էր խոսքը գնում»,- ասաց նա։
Աքրդյո՞ք էսկալացիայի վտանգ կա, Սիմանյանը շեշտեց․
«Էսկալացիայի պատճառներ ստեղծլու հետ կապված պետք է միշտ ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի։Հայաստանը որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորություններին և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խդնրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ, էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ չկա ու պետք է չլինի»։
Նրա խոսքով՝ միշտ պետք է ելնել ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանաչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ, և որևիցե բան չբացառաել, սակայն աշխատանքային պրոցեսը միշտ պետք է շարունակվի։
«Իրադարձություններն այնպես արագ են զարգանում, որ կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն մոտ օրերս»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ զարգացումների մասին է խոսքը։
«Ընդհանուր. կարող են շատ նորություներ տեղի ունենալ, փոփոխություններ լինել»,- ավարտեց նա։