Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Կարևոր է, որ ինչ-որ մեկըստիպի Զելենսկուն  խաղաղություն խնդրել. Պեսկով

Լոնդոնի գագաթնաժողովում Ուկրաինային ֆինանսական աջակցության ավելացումը հաշվարկվել է պատերազմը շարունակելու համար.  հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լոնդոնում Ուկրաինայի և Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները։

Նրա խոսքով՝  գագաթնաժողովում արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան խաղաղություն չի ցանկանում։

«Ակնհայտորեն նախատեսված է ոչ թե որպես խաղաղության ծրագիր, այլ որպես ռազմական գործողությունների շարունակություն։ Մենք դա հենց այդպես ենք հասկանում։ Մնացածը կախված կլինի նրանից, թե ինչ խաղաղության ծրագրեր կկազմվեն, ինչ խաղաղության ծրագրեր կքննարկվեն»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք Եվրոպան կարող է դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում։

«Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է զգալի ջանքեր գործադրի Վաշինգտոնի հետ երկխոսությունը նկատի ունենալով, որպեսզի ինչ-որ կերպ չեզոքացնի այն տհաճ համը, որը հավանաբար մնացել է Սպիտակ տանը Զելենսկու հետ շփվելուց հետո։ Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի անել։ Ավելին՝ կարևոր է, որ ինչ-որ մեկը ստիպի Զելենսկուն փոխել իր դիրքորոշումը։ Նա խաղաղություն չի ուզում։ Ինչ-որ մեկը պետք է ստիպի Զելենսկուն  խաղաղություն խնդրել։ Եթե ​​եվրոպացիներին դա հաջողվի, ապա նրանք արժանի են հարգանքի ու գովասանքի»,- ընդգծել է Պեսկովը։