Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք. Փաշինյան

Ներկա գտնվեցի Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման. ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում:

Բայց պիտի ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և հաջողությունը»,-նշել է նա: