Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ունի խաղաքարտեր, բանակցությունների սեղանին օգտագործելու. Արտակ Բեգլարյան

03/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իհարկե, առաջին պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, որոնք այս հանցագործությունները կատարում են մեր հայրենակիցների հանդեպ, երկրորդ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետև նրանք բոլորը ՀՀ քաղաքացի են և նաև ՀՀ բացթողումների, ձախողումների հետևանքով է տեղի ունեցել նրանց առևանգումը, գերեվարումը, բանտարկությունը և այլն։ Այս մասին այսօր Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Իհարկե, այստեղ միջազգային կառույցներն էլ իրենց պատասխանատվության բաժինը ունեն, Կարմիր Խաչը իրենը: Կոնկրետ երկրներ կամ այլ միջազգային կառույցներ, այդ թվում խոշտանգումների կանխարգելման հարցերով զբաղվող կառույցներ, ամեն մեկը իր մասով ունի պատասխանատվություն, բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այո, առաջին հերթին ՀՀ իշխանություններից ունենք պահանջելու կոնկրետ գործողություններ: Եվ քանի դեռ ՀՀ պետական մարմինները երևացող և չերևացող բոլոր հնարավոր գործիքակազմեր  ճնշում չեն գործադրում թե՛ Ադրբեջանի վրա ուղղակիորեն, թե միջազգային կառույցների, պետությունների վրա, որպես իրենք էլ իրենց հերթին Ադրբեջանին ճնշեն, մենք արդյունք չենք ստանալու»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞րն է այն մեխանիզմը, որով կարող ենք Ադրբեջանին ճնշել, Բեգլարյանը պատասխանեց. «Որոշ չափով կան գործիքակազմեր, բայց մի մասը կարող է ճնշման մեխանիզմով լինել, մյուս մասը բանակցություններով։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաքարտեր, բանակցությունների սեղանին օգտագործելու, նաև ունի կոնկրետ միջազգային մեխանիզմներ գործիքակազմեր տարբեր գործընկերների առջև այս հարցը բարձրացնելու։

Մենք ՀՀ իշխանությունների աշխատանքների արդյունքը չենք տեսնում և Հայաստանի ԱԳՆ-ի փետրվարի 28-ի հայտարարությունը եղավ մեկ ու կես տարի հետո։ Այդպիսի այդ բովանդակությամբ հայտարարություն դեռևս չէր եղել։ Իսկ ինչու՞ եղավ, որովհետև կա հանրային ճնշում։

Հանրային ճնշումը որքան մեծանա, որքան հանրային դաշտում օրակարգ դառնա մեր գերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազատ արձակումը, այնքան ավելի երևացող ու ավելի էֆեկտիվ կերպով ՀՀ պետական մարմինները կաշխատեն։

Այլ հարց, որ այո, կան բաներ, որոնք չի հրապարակվում, բայց շատ-շատ դեպքերում դրանք պետք է որևէ ձևով արտացոլվեն հրապարակային դաշտում։ Այ ԱԳՆ-ի հայտարարությունը արդեն որոշ չափով դրա դրսևորումն էր։ Մենք պետք է հնարավորինս ակնկալենք, ճնշենք, որ ՀՀ իշխանությունները իր հերթին աշխատեն այս ուղղությամբ: Այստեղ  էլ հիմա կարմիր խաչի առջև ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք և մեր ակնկալիքները ներկայացնենք նրանց, իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս մասով էլ իրենք պետք է ճնշումը զգան, և նույնը դեսպանատները պետք է ճնշում զգան և մեր կողմից»,- ընդգծեց նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԽՄԿ պատվիրակները հացադուլի ընթացքում տեսակցել են Ռուբեն Վարդանյանին

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ հացադուլ է հայտարարել, վիճակը կրիտիկական է, ամեն վայրկյանը կարևոր է. Նարինե Աղբալյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե երբևէ եղել է կամ կլինի պահ, երբ դուք Ձեզ ամենաշատն էիք պետք, այդ պահը հիմա է, հենց հիմա. գնա’ ընտրության. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ հացադուլ է հայտարարել, վիճակը կրիտիկական է, ամեն վայրկյանը կարևոր է. Նարինե Աղբալյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական