Ուկրաինան պատրաստ է համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ, ինչը տեղի չի ունեցել Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության պատճառով։
«Մեր քաղաքականությունն է՝ շարունակել այն, ինչ եղել է անցյալում, մենք կառուցողական ենք: Եթե համաձայնության եկանք օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, մենք պատրաստ ենք ստորագրել այն»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին։
«Այն համաձայնագիրը, որը դրված է բանակցությունների սեղանին, կստորագրվի, եթե կողմերը պատրաստ լինեն»,- հավելում է նա։