Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանություններն ապացուցում են իրենց ցանկությունը՝ Ադրբեջանի ձեռքերով  հաշվեհարդարի տեսնել Բաքվում պահվող անձանց հետ. Լարիսա Ալավերդյան

27/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե նկատել եք, այս իշխանությունները փորձում են հասկանալ Հայոց ցեղասպանությունը, փորձում են հասկանալ լուսանկարներում ակնհայտ խոշտանգված Ռուբեն Վարդանյանի վիճակը, այսինքն՝ այդ մարդկանց ինտելեկտը չի բավարարում այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են մեր առջև։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այն հայտարարությանը, որ տեսել են Ռուբեն Վարդանյանի՝ ակնհայտ խոշտանգման հետքեր կրող լուսանկարները և փորձում են հասկանալ՝ իրենց մանդատի շրջանակներում ինչ կարող են անել։

«Եթե այս իշխանությունները Թուրքիայի գործած ոճրագործությունից 110 տարի հետո դեռ նոր պետք է փորձեն հասկանալ Ցեղասպանությունը, եթե Արցախի ռազմաքաղաքաակն էլիտայի՝ մեկուկես տարի ադրբեջանական բանտերում լինելուց հետո նոր միայն պետք է փորձեն հասկանալ նրանց ողբերգական վիճակը, ըստ երևույթին՝ նրանց ուղղեների հնարավորությունները թույլ չեն տալիս պատշաճ ընկալել պարզ իրողությունները։ Եթե պարզ իրողությունները հասկանալն իրենց համար դժվար է, թող հարցնեն մասնագետներին։

Ես, որպես, մարդու իրավունքների պաշտպան, կարող եմ ասել, որ ԱՀ ռազմաքաղաքական էլիտայի ձերբակալման առաջին իսկ պահից Հայաստանի Հանրապետությունն իրավունք ուներ պահանջել վերջիններիս էքստրադիցիան։ Բայց ՀՀ իշխանություններն արդյոք դիմել են, որ Բաքվի կողմից բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվող այդ անձինք տեղափոխվեն Հայաստան և այստեղ դատվեն։

Երկրորդ, արդյոք ՀՀ իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի կազմակերպություններին՝ Խոշտանգումների դեմ կոմիտեին, Մարդու իրավունքների հանձնաժողովին, Մարդու իրավունքների կոմիտեին և այլ մարմինների։ Դիմե՞լ են»,- հարց հնչեցրեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ կարելի է միայն պատկերացնել, թե որքան ժամանակ է պետք գործող իշխանություններին, որպեսզի նրանց փորձերը հաջողությամբ ավարտվեն։

«Դա նշանակում է, որ մինչ օրս արված և չարված քայլերն ի վնաս Բաքվի բանտերում պահվող հայ գերիների են։ Պատկերացրեց՝ եթե կառավարության գլուխ հանդիսացող անձը հրապարակային կերպով կասկածներ է հայտնում, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ կողմից  անհայտ նպատակներով ուղարկված  անձ է, ապա ինչեր կարող է նրա մասին ասել ոչ հրապարակայնորեն։ Այնպես որ, իրենց հայտարարություններով այս իշխանությունները միայն ապացուցում են իրենց ցանկությունը՝ Ադրբեջանի ձեռքերով  հաշվեհարդարի տեսնել այդ անձանց հետ։

Կրկնում եմ՝ եթե այս իշխանություններն ինչ-որ բաներ չեն հասկանում, պետք է հարցնեն, եթե չեն հարցնում՝ նշանակում է՝ Ադրբեջանի արարաքները լիովին համապատասխանում են գործող իշխանությունների նպատակներին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է՝ իր պաշտպանյալի վիճակն ադրբեջանական բանտում կտրուկ վատացել է։

Մեկ շաբաթվա հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական վտանգավոր վիճակում է. նա կորցրել է 6 կգ քաշ, զարկերակային ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի, իսկ պուլսը զգալիորեն գերազանցում է նորման: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան։

Այս ամենի ֆոնին ՀՀ ՄԻՊ-ն այսօր հայտարարել է, որ տեսել են Ռուբեն Վարդանյանի՝ ակնհայտ խոշտանգման հետքեր կրող լուսանկարները և փորձում են հասկանալ՝ իրենց մանդատի շրջանակներում ինչ կարող են անել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտոնավարմանս առաջին օրից դիմել եմ Ադրբեջանի ՄԻՊ-ին, պատասխան չենք ստացել. Մանասյանը՝ Վարդանյանի և մյուսների հարցով Ադրբեջանի պաշտոնակցին դիմելու մասին

Հաջորդ գրառումը

(Տեսանյութ) Մեր պատանդների վերադարձի բանալին Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Հաջորդ գրառումը

(Տեսանյութ) Մեր պատանդների վերադարձի բանալին Փաշինյանի մոտ է. Վարդան Օսկանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական