Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոնն ապշել է. Փաշինյանը նրա առաջ խոստովանել է, որ ինքն է արգելել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

26/02/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի. ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանը։

«Կարծում եմ՝ նա պետք է կարողանա պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այսօրվա միջազգային դժվար մթնոլորտում։ Բայց նա իրեն պահում է պատանու նման, անպատասխանատու։ Այլևս բավ է»,- Փաշինյանի լուծելիք առավել կարևոր խնդիրները, քան Դաշնակցության վրա սևեռվելը շեշտելով՝ ասաց Փափազյանը։

Դաշնակցությունը 2018-ին կոալիցիա կազմեց Փաշինյանի իշխանության հետ։

Մուրադ Փափազյանն այդ փաստին արձագանեք այսպես՝ հայ ժողովրդի կամքն էր, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, և Փաշինյանը գա իշխանության, Դաշնակցությունն էլ հարգել է հայ ժողովրդի ցանկությունը։ Փաշինյանը Դաշնակցությանն առաջարկել է միասին կառավարություն կազմել։

«Մենք էլ ընդունեցինք առաջարկը, որպեսզի ծառայենք Հայաստանին ու մեր պետականությանը», – մեկնաբանեց Փափազյանը։

Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ու հայ համայնքի հետ հանդիպման վերաբերյալ որպես ականատես՝ Մուրադ Փափազյանն ասաց, որ այդ այցը ոչինչ չի տվել։

«Նա Ֆրանսիայում հանդիպեց 25-30 անձանց հետ՝ ընտրելով, թե ում հետ է ուզում հանդիպել։ Դաշնակցությունը ներկա չէր, հրավիրված չէր։ Այդ հանդիպման ժամանակ նա գրեթե միայն Դաշնակցության մասին է խոսել։  Շվեյցարիայում էլ 30 հոգուց 25-ը հայերեն չէին հասկանում։ Երբ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դրեց, շատերը նրա ասածը չհասկացան։ Թուրքիան է պահանջել, որ նա Հայոց ցեղասպանությության մասին այդպես խոսի։ Ալիևն էլ պահանջել է, որ ասի՝ Արցախը Ադրբեջանինն է։ Իրական Հայաստանի գաղափարն այն է, որ Հայաստանը ծնկի գա, բայց առանց մեր արմատների, ապագա չի կարող լինել»,-վստահ է Փափազյանը։

Նա հայտարարեց՝ ազատ մարդ է, կարող է ազատորեն արտահայտել իր մտքերը, եթե Փաշինյանին քննադատելու գինը նորից պետք է լինի իր մուտքը Հայաստան արգելելը, այդ ռիսկին նա կգնա։

2024-ի հունվարին Փափազյանը դատը շահել է։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները նրա մուտքը Հայաստան արգելել էին, և նա այդ որոշումը վիճարկել էր դատարանում։ 2024-ի փետրվարին 21-ին, երբ Ֆրանսիայում տեղի ունեցավ բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորությունը Փարիզի պանթեոնում, արարողությանը մասնակցում էր նաև Փաշինյանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկացել է, որ ինքը, Փաշինյանը, Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանն առանձին հանդիպեն։

«Մակրոնն ուզեց, որ ես Փաշինյանի առջև դնեմ ինձ հուզող բոլոր հարցերը։ Այդ հանդիպումը բոլորի ներկայությամբ եղավ՝ թարգմանչով։ Ես հարցրի՝ ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ արգելեցիք իմ մուտքը Հայաստան։ Փաշինյանը պատասխանեց՝ չգիտե՞ք՝ ինչու։ Ասացի՝ չգիտեմ։ Ֆրանսիայի նախագահի առջև Փաշինյանն ասաց՝ ես քեզ արգելեցի մտնել Հայաստան, որովհետև 2021 թվականի հունիսի 1-ին, Փարիզում իմ դեմ ցույց ես կազմակերպել։ Ես ժխտեցի նրա ասածը, որովհետև ցույց կազմակերպելն իմ գործը չէ։ Նա պնդեց, որ ես եմ կազմակերպել։ Ես ասացի՝ լավ, եթե կազմակերպած լինեի, դա իմ ազատ իրավունքն է, Ֆրանսիայում ցույցեր կազմակերպելն արգելված չէ։ Երբ դուք 2018-ին եկաք իշխանության, ցույցեր եք կազմեկրպել, Ռադիոյի դռներն եք ջարդել։ Արգելված էր, չէ՞, բայց ոչ ոք ձեզ դատի չտվեց։ Եթե դուք Ֆրանսիայի նախագահի առաջ ասում եք, որ արգելված է ցույց կազմակերպելը, ուրեմն Հայաստանը ժողովրդավար երկիր չէ։ Մակրոնը զարմացավ»,- պատմեց Մուրադ Փափազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թալանել են Փաշինյանի մամուլի քարտուղարի բնակարանը, հափշտակել խոշոր գումար

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի ճնշումը վտանգավոր մակարդակի է հասել, պուլսը՝ նույնպես. փաստաբանը պահանջում է դատերը հետաձգել

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Տեսադարան

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի ճնշումը վտանգավոր մակարդակի է հասել, պուլսը՝ նույնպես. փաստաբանը պահանջում է դատերը հետաձգել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական