Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չգիտեմ՝ ինչ արգումենտներով են հասկացել, որ մարզային անասնաբուժական լաբորատորիաները պետք չեն մեզ. Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ

26/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանը չի շտապում մասնագիտական կարծիք հայտնել և մատնաշել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ անասնաբուժական մարզային լաբորատորիաների հավանական փակման հետևանքով։ Նա առաջնային կերպով ցանկանում է իմանալ՝ ում մոտ է լաբորատորիաների փակելու միտքը հղացել։

«Նախ չգիտեմ՝ ինչ արգումենտներով են հասկացել, որ այդ լաբորատորիաները չեն աշխատում կամ ճիշտ չեն աշխատում կամ դրանք ընդհանրապես պետք չեն մեզ։ Առաջին հերթին ես ուզում եմ այդ կարծիքը տվող մարդկանց լսել և հասկանալ՝ ինչի  հիման վրա է այս կարծիքը ձևավորվել։ Երբ որ բոլորը կհավաքվեն, ես էլ իմ խոսքը կասեմ և իմ կարծիքը կհայտնեմ՝ ոնց եմ պատկերացնում առանց մարզային լաբորատորիայի։ Կամ միգուցե շտկվե՞ին ինչ-որ որոշակի բաներ, ոչ թե միանգամից փակվեին։ Սա իմ կարծիքն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ի՞նչ վտանգներ է տեսնում մարզային անասնաբուժական լաբորատորիաների փակման դեպքում Արման Օհանյանը կրկին խուսափեց ուղիղ պատասխան տալ, միայն նշեց, որ վտանգներ է տեսնում անասնաբույժների թվաքանակի կրճատման մեջ։

«Սերնդափոխության հարց կա, այ դա ամենամեծ վտանգն է»,- նշեց Անասնաբույժների ասոցիացիայի նախագահը։

Կրկին հետաքրքրվեցինք՝ իր՝ փորձառու անասնաբույժի կարծիքով որո՞նք են ռեալ ռիսկերը, որ կարող են առաջանալ, եթե մարզային լաբորատորիաները փակվեն։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ գնահատական տալու համար գոյություն ունեն պետական կառույցներ, պետք է նրանք պարզաբանումներ ներկայացնեն։

«Ո՞նց են պատկերցնում կապը մարզից, գյուղից միանգամից միակ լաբորատորիա։ Դա պետք է որոշողներն ասեն, ես չեմ ասելու. ես դեռևս ուզում եմ լսել։  Միգուցե ձևեր կան՝ ե՞ս չգիտեմ։ Ուզում եմ հասկանամ՝ որն է այդ որոշման հիմքը, միգուցե հավաքվենք, այդ մարդկանց լսենք։ Կարող է՝ իրենք ունեն հստակ պատկերացում»,- նշեց Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ։

Արման Օհանյանը միաժամանակ նշեց, որ ինքը և շատ այլ անասնաբույժներ աշխատել և աշխատում են դաշտային պայմաններում, սակայն մշտապես օգնություն են ստացել այն պետական կառույցներից, որոնց մեջ էլ ընդգրկված են մարզային անասնաբուժական լաբորատորիաները։

Դիտարկմանը, որ կարծես չի ուզում խոսել լաբորատորիաների փակմանը հետևող վտանգների մասին, կամ կրավորականկեցվածք է որդեգրել մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ թե վախենում է կամ չի ուզում խոսել, այլ ուզում է հասկանալ՝ ո՞րն է եղել լաբորատորիաների փակման դրդապատճառը։

«Միգուցե որ ասում են փակենք՝ մարդիկ գիտե՞ն դրա հետագա լուծումները։ Միգուցե կան, բայց ես չեմ պատկերացնում»,- ամփոփեց Արման Օհանյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախագիծ է շրջանառում` փակելու անասնաբուժական մարզային լաբորատորիաները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի ամբողջ ենթակառուցվածք է քայքայվում, ազգաբնակչությանը դնում են ռիսկի տակ. Բաբկեն Պիպոյանը՝ անասնաբուժական մարզային լաբորատորիաները փակելու մասին

Հաջորդ գրառումը

Թալանել են Փաշինյանի մամուլի քարտուղարի բնակարանը, հափշտակել խոշոր գումար

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Հաջորդ գրառումը

Թալանել են Փաշինյանի մամուլի քարտուղարի բնակարանը, հափշտակել խոշոր գումար

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական