Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է՝ սինանյանական ծրագիր է, նա ուզում է քանդել իրական Սփյուռքը. Խաչիկ Տեր-Ղուկասյան

25/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի՝ իրական Հայաստանի գաղափարախոսության նպատակը պարտությունից հետո իշխանության մնալու  նպատակին համար է։ Դժբախտաբար, հայկական դիվանագիտության գործիքակազմում այսօր քիչ է, ավելի ճիշտ՝ ոչինչ չկա պարտության հետևանքներին վերջ տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց  միջազգայնագետ, դասախոս, «Արմենիա» թերթի խմբագրիր, արգենտինահայ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

«Իր հետևողական ընկրկումները Ադրբեջանի ճնշումների ներքո ու անկարողությունը՝ սահմանափակելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը կամ Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությանը, հանգեցրել է նրան, որ հիմա Փաշինյանը ջանում է երկրորդ ճակատ բացել և ավելի արմատականացնել՝  բանաձևելու ինչ-որ «իրական Հայաստան», որը փորձ է հիմնականում Հայաստանի ժողովրդին կամ իր ընտրազանգվածին պատրաստելու, որ ինչ էլ լինի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ճանատագիրը, նրանք իրենց մտքում ունենան, որ հանձնվելիք հողերից, սահմանազատում- սահմանագծումից այն կողմ ավելի մեծ նպատակ կա, ու դա նոր հայ մարդն է, որ առաջ է գալու իրական Հայաստանում»,- նշել է արգենտինահայ գործիչը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի ընդունել այդ գաղափարախոսությունը, թե ոչ։

«Մեզ համար առավել անընդունելի է, երբ նա գալիս է Սփյուռք ու նախատում, քննադատում է Սփյուռքին, նրա կարողությունը։ Մեկ բան հստակ է, որ Սփյուռքը ծնվել է հենց իր ինքնությունը պահպանելու նպատակով ու ինքնությունը զարգացնելով՝ քաղաքականացրեց այդ Սփյուռքը։ Ցեղասպանություն վերապրածները, որ սկսեցին կառուցել Սփյուռքը, հիմնեցին  դպրոցներ, եկեղեցիներ, հավաքատեղիներ, որոնց նպատակը հենց ինքնության պահպանությունն էր, հետո եկավ սերունդ, որ սկսեց զարգացնել այդ ինքնությունը՝ ստեղծելով սփյուռքահայ գրականություն, այնուհետև, եկավ 1960-87 թթ-ի երրորդ սերունդը, որը Սփյուռքը քաղաքականացրեց, ու այդ քաղաքականացումը դրսևորվեց մոռացված Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգ բերելով։ Այս ամենը, եթե ինքնության կառուցման հարց չէ, ապա ի՞նչ է»,- նշեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ այս իրավիճակում հենց Սփյուռքի կառույցները պետք է ընդվզեն ու հրաժարվեն Փաշինյանի հետ հանդիպումներից։

«Պետք է չգնան,  դիմացը չնստեն ու չլսեն, թե ինչ օրակարգ է թելադրում Փաշինյանը, փոխարենը, ինքը Սփյուռքը պետք է օրակարգ ձևավորի ու թելադրի, մի բան, որ երբեք չեղավ։ Սփյուռքը չկարողացավ ներկայացնել անկախությունից հետո այն առաջնահերթությունները, որոնք ունի։ Սփյուռքը պետք է վերաթարմացներ համաշխարհային ցանցը, որ զորաշարժի ենթարկեր այն համաշխահային կարողականությունը, որն ուներ, ինչպես ցույց տվեց 1965-ին։ Անկախությունից հետո դա, ցավոք, չեղավ։ Արդյունքում, վերջին հանդիպումները համայնքներում, որոնք ընտրովի մարդկանց հետ են  ու նրանց փոխանցած պատգամները լուրջ խռովություն ու հակազդեցություն առաջացրեց։ Ես կարծում եմ, որ Սփյուռքում կան դիմադրության սերմեր, բայց այդ դիմադրությունը պետք է համակարգված լինի, որովհետև դժբախտաբար անկախությունից հետո Սփյուռքը չունի Հայաստանի ներքին գործերին մասնակցության քվե, ձայն։ Նույնիսկ Հայաստանում քաղաքացիություն ունեցողները նման կարողություն չունեն, որևէ կերպ մասնակցելու և մեր ձայնը Հայաստանում լսելի դարձնելու համար»,- նշել է գործիչը։

Նրա գնահատմամբ՝ Սփյուռքը իր օրակարգը պետք է ունենա։ Սփյուռքի բազմազանությունն ինքնին մեծ հարստություն է, բայց այդ բազմազանությունը չի նշանակում, որ չի կարող լինել Սփյուռքի մասին ընդհանրական պատկերացում։

Դիտարկմանը, թե արդյոք այն, որ Սփյուռքի հանդիպումներին այլևս կառույցների ներկայացուցիչները ներկա չեն լինում եւ Փաշինյանը հանդիպում է միայն  հատուկենտ անհատների հետ՝ արդեն դիմադրություն չէ՝ Տեր –Ղուկասյանը նշեց, որ սրանք հատուկենտ դեպքեր են։

«Ես խոսում եմ այն մասին, որ Սփյուռքը պետք է իր օրակարգը դնի ու այնպես դնի, որ ոչ մի հայաստանցի իշխանավոր երբևէ չգա ու չասի, թե Սփյուռքն ինչ պետք է անի։ Այն, ինչ հիմա Նիկո Փաշինյանը նախաձեռնել է՝ սինանյանական ծրագիր է, այսինքն, իր պատկերացումով Սփյուռք գոյություն չունի՝ որպես կառույց։ Դրա համար էլ նա լուծարեց Սփյուռքի նախարարությունը, որի միջոցով նվազագույն հաղորդակցություն կար։ Սփյուռքի իրենց պատկերացումը անհատների հանրագումարն է, ընդ որում՝ այնպիսի անհատների, ովքեր ընդունում են այն ամենն, ինչ Փաշինյանն ասում է, նրանց մեջ կան թավշյա մտավորականներ, որոնք աջակցում էին հեղափոխությանը, կան այնպիսիք, որ շահ ունեն իրենց հետ լինելու համար։

Իսկ մյուս՝ իրական Սփյուռքը, որը վերաթարմացման կարիք ունի, նա քանդել է ուզում ու մի կողմ թողնել։ Փոխանակ, մտածելու, որ Հայաստանի նման փոքր երկրի համար ելք պիտի լինի դեպի աշխարհ ու ելքի համար Սփյուռքի հետ սերտ համագործակցություն ստեղծելն է լավագույն ճանապարհը։ Բայց այդ մեկը չեն ուզում անել։ Ավելին, 2020թ-ից հետո առհասարակ շատ սխեմատիկ կերպով Սփյուռքը մի կողմ թողնելու, չեզոքացնելու, անտեսելու քաղաքականություն է վարվում։ Բացարձակ չկա գիտակցումը, թե որքան կարևոր է Սփյուռք ունենալը, որպես ռազմավարական գործոն»,-ընդգծեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բա այդ լավության տակից դուրս գալու համար մի Արարատն ուրանալն ի՞նչ է Փաշինյանի համար. Արթուր Խաչատրյան

Հաջորդ գրառումը

2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ. Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ. Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական