Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հոսպիտալում զինվոր է մահացել

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,-նշել է նա: