Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Հարկատեսակ մտածեք անունն էլ դրեք «համբալի հարկ». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Պարտադիր պետք ա ձյուն գար, որ ապացուցվեր, որ ի վիճակի չէ քաղաք կառավարել:

Պարտադիր պետք ա տրանսպորտ թանկացներ, որ ապացուցվեր, որ կատարյալ ունակ չէ մտածված ու մշակված ռեֆորմ իրագործել:

Պարտադիր COVID պետք ա լիներ, որ ապացուցվեր, որ ունակ չի ճգնաժամային կառավարիչ-պարետ աշխատել:

Պարտադիր ԱՆԻՖ-ի դեպքը պետք է լիներ, որ ապացուցվեր, որ ահռելի պետական միջոցները ի ճիգ դարձնող է:

Պարտադիր փոխվարչապետ պետք է լիներ, որ ապացուցվեր, որ հավելյալ արժեք ստեղծելու ոչ ունակություն ոչ մտավոր կարողություն չունենալուց բացի նաև այդ ամենը լավ բլոկ անող է:

Եթե էս ամենը պարտադիր ա միանգամից հարկատեսակ մտածեք անունն էլ դրեք «համբալիհարկ» ու էս գլխից բոլորի վրա գումար ու կորուստ նստող նրա ապագա բոլոր ձախողումների հարկը վճարենք, ոմանց էլ ապացուցենք, որ խելոքներով անունակներին դրել ենք ուսներիս քարշ ենք տալիս, որ իրենք իրենց վնասելուց բացի գոնե մեզ շատ չվնասեն»: