Քաղաքական գործիչ Արման Աբովյանը գրում է. «Հենց հիմա, այս պահին փորձ է արվում մարդկանց համոզել, որ Հայաստանը հայ ժողովրդի ազգային օջախը չէ, որտեղ գլխավորն այն է, որ Հայաստանը համայն հայության ՏՈՒՆՆ Է, այլ «իրական Հայաստանը» ընդամենը մի տաշտակ է՝ կուշտ ուտելու և քաղցր խմելու համար:
«Իրական Հայաստանի» դոկտրինի մասին իբր գաղափարական բոլոր խոսքերի հետևում թաքնված է ընդամենը հայաթափման գործընթացը՝ Հայրենիքի՝ որպես բացառապես արհեստական սահմաններով գծված աշխարհագրական տարածքի պատկերացում ձևավորելու նպատակով։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայրենիքի ընկալումից զրկել Հայաստանի քաղաքացիներին, արցախցիներին և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, որոնց նախնիներին գազանաբար սպանել կամ տեղահանել են Արևմտյան Հայաստանի և Արցախի Հանրապետության տարածքից։
Այսինքն՝ մեզ առաջարկվում է «իրական Հայաստանի» հայեցակարգի շրջանակներում տոտալ հրաժարվել մեր ազգային ինքնությունից, պատմությունից, մշակույթից, հիշողությունից և պարզապես վերածվել անհայրենիք (ամենալայն իմաստով) մանկուրտների։
Ինչո՞ւ է դա անում Նիկոլ Փաշինյանը:
Այստեղ ամեն ինչ պարզ է։
Հայ ազգը մանկուրտների հավաքատեղի դարձնելու այս ամբողջ փորձի հետևում թաքնված է թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, նպատակ ունենալով ոչնչացնել Հայ Ազգի ողջ ազգային բաղադրիչը հայկական պետության ձևավորման վեկտորի ներքո։
Այսինքն՝ հիմա գնում է Հայաստանի Հանրապետության, որպես հայերի ազգային օջախի, ոչնչացման հիմնավորումը` ոչ ավել, ոչ պակաս։
Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ` դա այդպես է»: