Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանը Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձը հղվել է Իլհամ Ալիևի պահանջով, որպեսզի արցախյան շարժման 37-ամյակի նախօրյակին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարի Արցախից, ՀՀ սահմանադրությունում տեղ գտած Անկախության հռչակագրից հրաժարվելու, նոր սահմանադրություն ընդունելու և ընդհանրապես «իրական Հայաստանի» անվան տակ Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստակամության մասին։

ՆԻկոլ Փաշինյանը լավ գիտի, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կդառնա իր վստահության հանրաքվեն։ Նա որպես քաղաքական գործիչ սպառված է , պարզապես ժամանակ է ձգում»։