Պատմաբան, գրող Կարո Վարդանյանը գրում է. « Իրականությունից կտրված ասուլիս էր։ Ոչ թե օբյեկտիվ իրականությունից, այլ մեր՝ խեղված իրականությունից։ Այս հասարակությունը դարերով հեռու է կշռադատված խոսք ընկալելուց։
Ժամերով շունչը պահած լսեց ու միայն երեք անգամ աշխուժացավ, քանի որ միայն երեք բան ընկալեց․ ,,տրուսիկ,, ,,կլիզմա,, ու ,,քամակ,,։
Այս հասարակությունը նիկոլից հետո էլ դեռ տասնամյակներ կմնա նիկոլամիտ։
Ասուլիսի միակ արդարացումն այն էր, որ օտարներն էլ հետևեցին ու գուցե եզրակացրեցին, որ մեզանում ամեն ինչ կործանված չէ, որ այստեղ էլ կա միտք, կամք ու տրամաբանություն»։