Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Քոչարյանի խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են. Կարեն Վրթանեսյան

Քոչարյանի խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Եթե օկուպացիոն ռեժիմին չծառայող քաղաքական բոլոր ուժերը ռեսուրսները չմիավորեն, ապա նզովյալը կրկին լեգիտիմացնելու է իր և՛ արդեն գործած հանցագործությունները, և դեռ մեր գլխին գալիք հանցագործությունները:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարեց, որ գնալու է ընտրությունների և որ ընդդիմության միավորումը «իռացիոնալ քայլ է»։

Իր խոսքից եզրակացնում եմ, որ 2021-ի բոլոր սխալները նույնությամբ կրկնվելու են»,-գրել է նա։