Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն, նա միանձնա որոշումներ է կայացնում. Հովիկ Աղազարյան

16/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն, ու ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չվերընտրվի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված, իսկ այժմ արդեն նորաստեղծ ՄԱՍԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ինքը շատ բարդ ժամանակահատվածում եղել է պետության ղեկավար։ Ես մինչև վերջին ժամանակներս, ընդհանուր առմամբ, կիսել եմ ու պատասխատվության իմ համեստ մասն եմ ունեցել վարվող թե արտաքին, թե ներքին քաղաքականության համար, բայց այս ժամանակահատվածում նա (Ն. Փաշինյանը- խմբ.) արդեն սպառել է իրեն՝ գրեթե բոլոր առումներով, հետևաբար անհանգստություն ունենք, որ Փաշինյանը պետք է գնա ավտորիտար իշխանության, եթե վերընտրվի։ Այդ պատճառով էլ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նա չվերընտրվի, քանի ավտորիտար իշխանությունը մեր երկրի համար շատ վտանգավոր է»,։

Անդրադառնալով Մեղրիի շուրջ այսօր իշխանական թևի պարբերական դարձած հայտարարություններին՝ նա նշեց, որ կիսում է ընդդիմադիր գործիչների մտահոգություններն առ այն, որ Փաշինյյանը մտադրություն ունի Մեղրիով միջանցք տալ, ուստի նախօրոք փորձում է պատասխանատվությունը դնել նախկինների վրա։ «Արդեն ժամանակն է, որպեսզի ձերբազատվենք նախկինների մասին խոսույթից։ «Ինչքա՞ն կարելի է՝ նախկիններ, նախկիններ։ Ես կարծում եմ՝ վտանգներ կան Մեղրիի հետ կապված, բայց նաև կարծում եմ, որ իշխանություններն այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում, թե որքանով կհաջողվի վտանգները չեզոքացնել, այլ հարց է։ Իհարկե, երբ ասում եմ, որ վարչապետն իրեն սպառել է, նաև դա նկարի ունեմ, որ ամեն անգամ, նախկինների վրա հղում անելով, պետք չի արդարացնել սխալները։ Բայց ես նորից եմ ասում, նա միանձնյա է որոշումները կայացնում, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, սա է հարցը։ Բոլոր մարդիկ էլ ունեն սխալվելու իրավունք, բայց պետության ղեկավարի համար սխալը կարող է ճակատագրական լինել պետության համար, հետևաբար նրա՝ միանձնյա որոշումների կայացումը ես համարում եմ սխալ»,- ընդգծել է նախկին քպականը։

Հարցին, թե Փաշինյանը նո՞ր է սկսել միանձնյա որոշումներ կայացնել, թե միշտ է այդպես եղել՝ նա պատասխանեց. «Մեզ թվացել է, որ ինքը ճիշտ է, բայց արդեն, մոտավորապես, 2 տարի  ես նման բան նկատել եմ, ու փորձել եմ հնարավորինս դրա դեմն առնել քննարկումների ժամանակ, բայց վերջին  8 ամիսներին ինձ համար հասկանալի էր, որ չի ստացվում։ Բնականաբար, որևէ մեկը չպետք է այն պարզունակ մոտեցումն ունենա, որ վարչապետի հայտնի խնդրանքը ինձ՝ պայմանավորված էր լսումների ժամանակ իմ ու Քայրամյանի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպով։ Դրա արմատները խորն են։ Իմ ակտիվ գործունեությունն էր նպաստել է դրան, որովհետև եղել են դեպքեր, որ ես լուրջ գործունեություն եմ ծավալել այս առումով և ինչ-որ տեղ նաև հաջողել եմ։ Ամեն դեպքում, չպետք է մտածել, որ պարոն Քյարամյանի ու իմ մասնակցությամբ միջադեպն է պատճառը, որ վարչապետը հանդես եկավ նման հայտարարությամբ»։

Հարցին, թե ՔՊ-ում հիմա  բոլորը միանձնյա հա՞շտ են վարչապետի միանձնյա որոշումներ կայացնելու հետ՝ նա պատասխանեց, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ իր հետ՝ հենց այն բանի համար էր, որ նրանց, համար, ովքեր իմ նկատմամբ  ցուցաբերում էին համերաշխություն՝ դաս լինի։ «Կարծում, ըստ վարչապետի դա արվում էր թիմը ամուր պահելու համար»։

Դիտարկմանը, թե սա նշանակո՞ւմ, է, որ կային մարդիկ, որ կիսում էին իր տեսակետները, հետևապես, նաև ՔՊ թիմն այնքան ամուր չէ, որքան թվում է՝ առաջին հայացքից, նա պատասխանեց, որ կարծում է՝ այդպես է։

Այսօր մամուլում տեղեկություններ կային, որ ինքը ստորագրահավաք է նախատեսում սկսել՝ Փաշինյանին պաշտոնանակ անելու համար, արդյոք նման մտադրություն ունի՝ Աղազարյանը պատասխանեց, որ, ըստ Սահմանադրության, արտահերթ կամ վարչապետի հրաժարական կարող է տեղի ունենալ, ոչ ուշ քան հերթական ընտրություններ անցկացնելուց մեկ տարի առաջ։ «Հետևաբար, դա մտնում է իրենց առաջիկա քայլերի մեջ, բայց  նպատակահարմար չենք գտնում առաջիկա քայլերի մասին խոսել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրապարակման հեղինակը ձեռք է բերել մոտ 2.000.000 դոլար արժողության ծառայողական զրահապատ մեքենաներ. Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, 205 զոհ է ունեցել, 1004 վիրավոր. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, 205 զոհ է ունեցել, 1004 վիրավոր. Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական