ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.
Երեկ չէ մյուս օրը գրել էի Հ1-ում ՇՀ ողորմելի քննարկման մասին։ Այդ քննարկման ժամանակ ֆինանսական մարմինների ղեկավարները, Պետրոսը (Ժ.Անդրեասյանի ամուսինը) և Տաթևիկը պնդում էին, որ ՇՀ-կը միևնույնն է ժամանակավոր հարկ է և շուտ-ուշ, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, անցնելու ենք ԱԱՀ-ի։
Սա ես ձեռ էի առել։
Այսօր, 2 օր անց, Թրամպը հայտարարեց. բոլոր այն երկրները, որոնք ԱԱՀ են կիրառում, ԱՄՆ-ն դիտարկելու է դրանք իբրև մաքսատուրք։
Եվ սա ճիշտ հայտարարություն է։
Կե՞րաք։
Չնայած, դուք երես չունեք։ Վերջին շանորդու նման վաղն ասելու եք, որ երբ դուք ԱԱՀ եք ասում, համբալները պիտի շահութահարկ հասկանան։