ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում մեկնարկել են գործողությունների ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության փորձագիտական առաքելությանը։
Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ ներկայացուցիչները։
Օրակարգում առանցքային է Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների ներկայացումը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գլխամասային գրասենյակում ՆԳՆ ՄՔԾ պետ Նելլի Դավթյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնացված տպագրության գործընթացները։