Եվրոպան դեր կխաղա Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցություն չլինի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Փարիզում Ուկրաինայի և նրա դաշնակիցների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ նա նաև ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի համար արդար խաղաղություն չի լինի՝ առանց բանակցություններին եվրոպացիների մասնակցության։
Բարոն հավելել է, որ ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն խաղաղ համաձայնագրի պարամետրերը։