Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ քննարկել կարգավորման հարցը Ուկրաինայում, բայց միայն հավասար, փոխընդունելի հիմունքներով. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հետաքրքրված է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսության վերսկսմամբ, և Ռուսաստանը պատրաստ է դրան. ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, ինչի մասին բազմիցս ասվել է, այդ թվում՝ պատրաստ ենք քննարկել կարգավորման հարցը Ուկրաինայում, բայց միայն հավասար, փոխընդունելի հիմունքներով»,- նշել է նա։

Դիվանագետի խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև որոշակի փոխգործակցություն կա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև շփման համաձայնեցված ժամանակացույցեր չկան։

Ինչպես ընդգծել է փոխարտգործնախարարը, Մոսկվան բազմիցս ասել է, որ երկու երկրների հարաբերությունները փլուզման եզրին են: Սակայն նա հավելել է, որ նոր վարչակազմի օրոք հարաբերությունների  նորմալացման փոքր հնարավորություն կա։

Մոսկվան Վաշինգտոնից տարբեր ազդանշաններ է ստանում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ, սակայն գործնականում ԱՄՆ-ի կուրսի փոփոխություն դեռևս չի տեսել, ասել է Ռյաբկովը ։