Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արաբական աշխարհը վրդովված է. Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի  արտակարգ գագաթնաժողով

Փետրվարի 27-ին Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի  արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով. հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը նշել է, որ գագաթնաժողովը նախատեսում է քննարկել պաղեստինյան իրավիճակի  վերջին զարգացումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, իսկ գագաթնաժողովը տեղի կունենա Պաղեստինի խնդրանքով։

Նշենք, որ պաշտոնական Կահիրեն խիստ բողոք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու առաջարկի դեմ։ Ակնկալվում է, որ այս հարցը կլինի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել ոչ թե իրենց հայրենիքում, այլ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին նա ասել է հինգշաբթի օրը իսրայելական 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Middle East Eye-ը:

Եգիպտոսը խստորեն քննադատել է Իսրայելի վարչապետի մեկնաբանությունները, որոնցում նա առաջարկում էր, որ Սաուդյան Արաբիայի տարածքում  պաղեստինյան պետություն կարող է ստեղծվել:

Կարդացեք նաև՝ Եգիպտոսը դատապարտում է Նեթանյահուի՝ Սաուդյան Արաբիայում Պաղեստին պետություն ստեղծելու մասին կոչը