Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Քաղաքապետարանում ձերբակալությունները կաշառքի գործով են

News.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։

 NEWS.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Հակակոռուպցոին կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։