Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը տեղյա՞կ է այս ամենին…ուղղակի ատկատները ժամանակին տեղ չէին հասել… ու հիմա հետևանքները երևում են

05/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի  7 աշխատակից, որոնցից մեկը Արամ Գյուլզադյանն է։

Նա Տիգրան Ավինյանի որոշմամբ պարգևատրվել էր «Երևանի 2800-ամյակի» հուշամեդալով:

Ի դեպ, Արամ Գյուլզադյանը նախկինում ՀՀԿ-ական էր, որի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր փակցված: Հեղափոխությունից հետո կերպարանափոխվեց, դարձավ ՔՊ-ական, և Սերժ Սարգսյանի նկարը անհետացավ. հայտնում է ակտիվիստ Արթուր Չախոյանը, որը քաղաքապետարանի շինարարական, կառուցապատման, կանաչապատման աշխատանքներին մշտապես հետևելով՝ չարաշահումները,  անորակությունը տեղում նկարահանում է և սոցցանցերում տարածում։

Չախոյանը նաև տեղեկացնում է.

10.01.2025թ.-ից Նիկոլ Փաշինյանին դիմում էի գրել Երևանի քաղաքապետարանի ապօրինության մասին՝ նշելով, որ տեղի է ունենում անօրինական ծառահատում և հողազավթում, իսկ Երևանի քաղաքապետարանը աչք է փակում այդ ապօրինության վրա։ Նամակը մակագրվել էր Երևանի քաղաքապետարան, որտեղ էլ այն ծածկադմփոց արեցին՝ ձևական ապամոնտաժման օպերացիա իրականացնելով՝ առանց հարցի լուծման։

Հետո կրկին դիմում էի գրել Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ նույն հատվածում կրկին տեղի է ունենում նույնատիպ անօրինական տարածքի զավթում։ Դիմումս կրկին մակագրվեց Երևանի քաղաքապետարան և Հակակոռուպցիոն կոմիտե, և հենց երեկ ստացա այդ երկու կառույցներից պատասխան։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չնախաձեռնեց՝ նշելով, որ ես՝ Արթուր Չախոյանս, ըստ էության, հայտնել եմ պարզապես կարծիք և դժգոհություն։

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի գրությունը հաստատել է, որ ես ճիշտ եմ, և տեղի է ունեցել ապօրինի հողազավթման դեպք, որի առթիվ 28.11.2024թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմվել է h.009692 արձանագրությունը։

Հիմա հարց՝

Եթե ապօրինությունը եղել է, ապա ինչու՞ է Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում, որ ես՝ Արթուր Չախոյանս, ուղղակի դժգոհում եմ։

Եթե փաստաթուղթ կա, որ հողազավթում է եղել, ապա ինչու՞ են միայն իմ դիմումներից հետո ձևական ապամոնտաժում անում։

Իսկ այսօր ձերբակալում են այս պատմության N1  պատասխանատու «հերոս» Արամ Գյուլզադյանին։

Խոսքը ոչ թե առանձին դեպքի կամ անփութության մասին է, այլ հանցավոր համաձայնության և համակարգված կոռուպցիայի, քանի որ 28.11.2024թ.-ին արձանագրություն կազմելուց հետո աշխատանքները շարունակվել են։ Այսինքն՝ աչք են փակել, շինությունը չեն ապամոնտաժել, միայն իմ դիմումներից հետո են ձևական ապամոնտաժում արել՝ կրկին առանց հարցի լուծման։

Շատերը հարցնում են՝ «Բա եթե այսքան հրապարակում ես, Նիկոլ Փաշինյանը չի՞ տեսնում»։

Ժողովուրդ ջան, ես գրեթե ամեն ինչ արել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված լինի։ Սակայն խնդիրները լուծում չեն ստանում։

Եվ հիմա արդեն ինքներդ հետևություն արեք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս ամենին, թե ոչ։

Եթե տեղյակ է, ապա ինչու՞ ոչինչ չի փոխվում։

Ուղղակի ատկատները ժամանակին տեղ չէին հասել… ու հիմա հետևանքները երևում են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետը կնոջ ծնունդը Վաշինգտոնում անի, մեր երեխեքն էլ հացի փողից զրկվե՞ն. տնտեսվարող

Հաջորդ գրառումը

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական