Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը մի քանի չափանիշներով է առաջնորդվել

03/02/2025
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երաժիշտ Սոնա Շաբոյանն, ով արդեն երկար տարիներ բնակվում է Շվեյցարիայում, սկզբում երաժշտության միջոցով էր այնտեղ ներկայացնում Հայաստանը, իսկ վերջին տարիներին նա սկսեց միավորել տարբեր հարթակներ։ Նա 11 տարի առաջ ստեղծեց Heres մշակութային հիմնադրամը, որի իմաստն այն է, որ կամուրջ լինի Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթների միջև: Իսկ 7 տարի առաջ նա նախաձեռնեց նաև Heres wine-ը։ Շաբոյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետ մեկնել Գերմանիա, որից հետո բնակություն հաստատել Ցյուրիխում։

«Շվեյցարիայում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց հետո եկա այն մտքին, որ կարելի է այստեղ խոսել և ցույց տալ հայկական մշակույթը և ոչ միայն երաժշտության միջոցով։ Երկար աշխատանքների և գաղափարների արդյունքում արդեն կան մի քանի տարբեր միջոցառումներ, որոնցից մեկը գարնանային գինու մեծ փառատոն Expovina Primavera-ն է, որն այս տարի տեղի կունենա մարտի 27-ից ապրիլի 4-ը։ Այստեղ ներկայացվելու են բազմաթիվ հայկական գինիներ, որոնք էլ ավելի ճանաչելի են դառնում հատկապես գինու աշխարհի ներկայացուցիչների և գինու սիրահարների շրջանում։ Մենք փորձում ենք ներկայացնել հայկական այն գինու գործարաններն ու արտադրանքները, որոնք ունեն անցած ճանապարհ, որակ և բարձր չափանիշներ։ Ամենագլխավորը, որ գինիները լինեն հայկական խաղողների տեսակներից»,-նշում է Սոնա Շաբոյանը։

      Նրա խոսքով` Հայաստանի ճանաչելիության ուղղությամբ շատ ավելի լայն շրջանակներ ներգրավելու համար հարկավոր են տարբեր բնույթի միջոցառումներ։ Դրանցից մեկը հայկական լավաշի մասին կլինի` ավելին, քան պարզապես հացը։ Շաբոյանի առաքելությունն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական լավաշը շվեյցարական շուկա բերել։

«Ելնելով այսօրվա իրականությունից, երբ աշխարհում ամեն ինչ շատ արագ է առաջ գնում և զարգանում` հարկավոր է հասցնել ժամանակին համընթաց գնալ։ Դրանով է պայմանավորված  լայն շրջանակներ ընդգրկելը և արագ աշխատելը, քանի որ յուրաքանչյուր օրը կարող է նպաստել իմ դեպքում շվեյցարացուն Հայաստանի հետ ծանոթացնելու գործին։ Սա պատասխանատու և կարևոր նախագիծ է, ցանկալի կլիներ լավաշը ներկայացնելու գործում Հայաստանի կողմից որոշակի պետական աջակցություն լիներ։ Դա կնպաստեր լավաշով մեզ ճանաչելու գործընթացին»,-կարևորում է Շաբոյանը։

Նախորդ տարի հիմնադրված NetworkArmenia.ch կազմակերպության խորհրդի կազմում լինելով` նա նաև նախատեսում է կամրջել երկու երկրների մշակույթները, որից անմասն չեն մնա կրթամշակութային միջոցառումները և բիզնես փոխհարաբերությունները։

Իսկ արդեն «Գինի և կինո» գաղափարի շուրջ մարտի 1-ին նախատեսվում է Շվեյցարիայի հայերի հանդիպումը վերջին շրջանում մեծ հետաքրքրություն ունեցող հայկական առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմի հետ։ Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը նրան կարող է ուղղել իրեն հուզող հարցերը։

Իսկ մայիսին Ցյուրիխում լինելու  է նաև հայկական խոհանոցը ներկայացնող մեծ նախագիծ, որի մանրամասները կլինեն առաջիկայում։

Դաշնակահար Շաբոյանի գաղափարով` Հայաստանը բացահայտելու հաջորդ ակորդը կլինի մշակութային և գինեգործական շրջագայություններ շվեյցարացի գուրմանների համար արդեն մեր երկրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրելի՛ ուսանողներ, չե՛նք վճարելու

Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավվել, ՌԴ ՆԳՆ սակրավորները զննել են մահվան պատճառ դարձած վայրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Նորություններ

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025
Նորություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025
Նորություններ

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025
Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավվել, ՌԴ ՆԳՆ սակրավորները զննել են մահվան պատճառ դարձած վայրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական...

ԿարդալDetails

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025

Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական