Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թրամփը մեկ ամսով մեքսիկական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքը հանել է

Միացյալ Նահանգները մեկ ամսով կասեցրել է մեքսիկական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերը. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը։

«Այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների կողմից սահմանված մաքսատուրքերը կասեցված են մեկ ամսով»,- նշել է Շեյնբաումը։

Մեքսիկայի նախագահը նաև  նշել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև անվտանգության և առևտրի վերաբերյալ։ Մեքսիկան անմիջապես 10,000 Ազգային գվարդիայի զինծառայող կտեղակայի ԱՄՆ-ի սահման՝ թմրանյութերի մաքսանենգությունը դադարեցնելու համար: