Ադրբեջանը կփորձի դատարանի միջոցով Երևանից փոխհատուցում ստանալ Լեռնային Ղարաբաղում “Հայաստանի գործողություններից առաջացած վնասի համար”: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք միջազգային փորձագետներին կհրավիրենք գնահատելու մեր էկոլոգիային, ենթակառուցվածքներին, իրենց տները կորցրած խաղաղ բնակիչներին, մեր պետությանը և մեր պատմական ժառանգությանը հասցված վնասները», ասված է հայտարարության մեջ: