Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետագայում երկրի իշխանությունները կարող են «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար ապահովել տեղական ինքնավարություն կամ մշակութային ինքնավարություն»:
«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է լինի որոշակի ինքնակառավարման մակարդակ, ինչպիսին է տեղական ինքնավարությունը կամ հայերի համար մշակութային ինքնավարությունը: Սակայն մենք [բանակցություններում] այդքան հեռու չենք գնացել», -Ալիևին է մեջբերում է news.ru-ն: