Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսկել Հայաստան-Վրաստան-Ադրեբաջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությհամբ. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,- ասաց նա:
Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափամամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինիքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում:
Այս համատեքստում ընդգծել ենք ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի ու Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար»,- նշեց Փաշինյանը: