Քանի որ տրանսպորտային ռեֆորմի հիմքում երևանցու շահն է, ես լսում եմ ձեզ։ Կարդացել եմ բազմաթիվ նամակներն ու մեկնաբանությունները, դիտել եմ բազմաթիվ հարցումներ. նոր հրապարակված տեսաուղերձում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հավաստիացնում է, որ իրենց նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը հարմարավետ և մատչելի կլլինի բոլորի համար, որ երևանցիների վճարած գումարները չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային համակարգի բարելավմանը։
Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղետոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։
150 դրամ սակագինը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով։
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ փաթեթների ժամկետները երկարացվել են։
Եթե գնել եք մեկամսյա փաթեթ հունվարին կամ փետրվարին, կստանաք միանգամից 2 ամսվա փաթեթ։ Եռամսյակային ու տարեկան փաթեթների դեպքում հավելյալ ևս մեկ ամիս ավելացվում է։
Ոչ ավագանու նիստ ու որոշում, ոչ հաշվարկներ ու տրամաբանություն։ Երևանի քաղաքապետը նոր գին է կրակել ու որոշել հանրությանը սիրաշահելու համար տեսաուղերձով հայտնել՝ ժողովուրդ ջան, փոշմանել ենք, 150 դրամ է տրանսպորտի գինը, բայց մի տարով։
Այսինքն՝ հնարավոր էր 150 դրամով շահագործել հանրային տրանսպորտը, բայց քաղաքային իշխանությունը որոշել էր հանրության գրպանը մտնել, փող աշխատել։
Ի՞նչ խոսք, կառավարման «կատարելություն» է բոլոր ոլորտներում։