Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ վերջնականապես հողին հավասարեցնելու ՀՀ զինված ուժերը. Գագիկ Համբարյան

28/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր պետք է ցավով արձանագրենք, որ 2020 և 2023 թվականները աղետալի հետևանքներ ունեցան մեր բանակի վրա, որովհետև ՀՀ գործող վարչախումբը և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանում կայացած եզակի ինստիտուտներից մեկը՝ մեր հաղթնակած բանակը, ուղղակի կործանվի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Կործանման այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր՝ ավելի լկտի և ավելի մասշտաբային։ Պետք է նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ատել է Վազգեն Սարգսյանին. դեռ նրա ողջության օրոք իր թերթում Փաշինյանը զրպարտիչ, վարկաբեկիչ և անձնական վիրավորանքներ պարունակող հոդվածներ էր հրապարակում։

Հետագայում էլ նա չի թաքցրել իր հակակրանքը զինվորականների և հատկապես առաջին արցախյան պատերազմում հաղթանակ տարած հրամանատարների նկատմամբ, թիրախավորել է այդ մարդկանց և ամեն ինչ արել՝ իր թերթով ազդելու հասարակության վրա, հակակրանք սերմանելու հաղթանակած հրամանատարների նկատմամբ»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Գագիկ Համբարյանի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից բանակը նսեմացնելու և վարկաբեկելու քայլերից էր նաև Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելը։

«Նա ժամանակին դատվել է բանակում ծառայելու ժամանակ իր հրամանատարին դանակահարելու համար։ Դա գիտե՞ք՝ ինչի է դա նման. երբ, օրինակ, մանկապիղծին բերում և նշանակում են մանկապարտեզի կամ մանկատան տնօրեն։ Փաշինյանը դիտավորյալ է բանակում հանցագործություն գործած, դրա համար դատապարտված անձին նշանակել Պաշտպանության նախարար»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերջում Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ Զինված ուժերն այսօր ծառայում են բացառապես Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ ամեն ինչ անում է, որպեսզի վերջնականապես հողին հավասարեցնի ՀՀ զինված ուժերը։

«Որովհետև դա նրանից պահանջում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Ադրբեջանի նախագահը գոնե վերջին երկու տարվա ընթացքում բացահայտ ասում է, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա. ՀՀ բանակը իրենից պետք է ներկայացնի ավելի շատ ոստիկանական գործառույթներ ունեցող մի կազմավորում, որը չի ունենա հարձակողական ռազմական տեխնիկա, ՀՕՊ համակարգ։

Հայկական բանակի վերջնական ոչնչացման ծրագիրը դրված է Նիկոլ Փաշինյանի վրա, որն էլ դա փայլուն կատարում է։ Նա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմը այն պահանջը, որ Հայաստանը բանակ չպետք է ունենա։ Փաշինյանը ելակով կերակրեց մեր զինվորներին, վերջում էլ տարավ նրանց մեծ մասին մատաղ արեց Արցախում, սպանեց 44-օրյա պատերազմի ժամանակ»,- եզրափակեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից ու մեր բարքից. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Վերջակետը կդնենք շուտով. այն, ինչ առաջիկայում է լինելու, շատերդ տեղյակ եք. Բագրատ Սրբազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Հաջորդ գրառումը

Վերջակետը կդնենք շուտով. այն, ինչ առաջիկայում է լինելու, շատերդ տեղյակ եք. Բագրատ Սրբազան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: ՛՛Մենք գործարկել ենք մեր նոր...

ԿարդալDetails

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական