Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների և այլ հայ գերիների նկատմամաբ Բաքվի հաշվեհարդար-«դատավարության» հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 6-ին։ Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ գործի նյութերին որպես ապացույց ավելացվել է Արայիկ Հարությունյանի փաստաբանի ներկայացրած փաստաթուղթը ։
Հիշեցնենք, Բաքվում «դատարանի առաջ» կանգնելու է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։