Ներկայումս դժվար է կանխատեսել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում. այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ոչ տարածաշրջանային խաղացողների միջամտության փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,-ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և միշտ պատրաստ է աջակցել երկու երկրներին, զարգացնել շփումները քաղաքացիական հասարակության միջև և ապաշրջափակել հաղորդակցության միջոցները։