Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի դեռ Ադրբեջանը նպատակ չունի հավասարակշռված խաղաղության հասնելու, պատերազմի ռիսկը մշտապես առկա է. Հակոբ Բադալյան

23/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտահոգություններ միշտ կան, և քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտն առկա է, իսկ Ադրբեջանն էլ ակնհայտորեն առաջնորդվում է շանտաժի միջոցով Հայաստանին առավելապաշտական և միակողմանի զիջումներ պարտադրելու մոտեցմամբ, բնական է, որ լարվածության և էսկալացիայի ռիսկն առկա է։  Azg.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտնած մտահոգություններին, որ Ադրբեջանից շարունակում են ռազմատենչ հայտարարություններ հնչել, ինտենսիվ զորավարժություններ են իրականացվում և  ռազմական տեխնիկա է տեղափոխվում Բաքու։

Մեր զրուցակիցը միաժամանակ չշտապեց մտագոհությունների վերաբերյալ հայտարարությունը միանշանակ դիտարկել որպես վերահաս պատերազմի մասին ահազանգ։

«Էսկալացիան ամենևին միայն լայնամասշտաբ պատերազմի միջոցով կամ տեսքով չէ, որ կարող է լինել։ Այո՛, էսկալացիայի շրջանակը և տրամաչափը բոլորովին կանխատեսելի չեն, բայց էսկալացիան կարող է լինել լոկալ, սահմանային բնույթի՝ չվերածվելով մեծ պատերազմի։ Դրանից, իհարկե, չի հետևում, որ Հայաստանի համար դա չպետք է լինի մտահոգիչ»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ հնարավոր է, որ պաշտոնական Երևանի՝ մտահոգություններ բարձրաձայնելու նպատակը կանխարգելիչ գործողություններն են։

«Այդ տեսանկյունից ի՞նչ պետք է անի Հայաստանը. պետք է աշխատի բոլոր այն դերակատարների հետ, որոնք գետնի վրա կարող են էական դեր ունենալ կայունության և անվտանգության միջավայրի կառավարելիության հարցում։ Իհարկե, այստեղ խոսքը վերաբերում է թե՛ անմիջական ռեգիոնալ դերակատարներին, և թե՛ աշխարհաքաղաքական մասշտաբով ազդեցիկ պետություններին։

Ընդհանուր առմամբ, քանի դեռ Ադրբեջանը որևէ նպատակ չունի հավասարակշռված խաղաղության հասնելու, պատերազմի ռիսկը մշտապես առկա է։ Լայն իմաստով այս փուլում կա նաև հետևյալ խնդիրը. մենք տեսանք ռազմավարական համապարփակ գործընկերության վերաբերյալ ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը։

Կարծում եմ՝ այդ հանգամանքը Կովկասում ի վիճակի է նոր իրավիճակ ստեղծել, աշխարհաքաղաքական կլիմայի իմաստով ուժերի նոր դասավորություն իրականացնել, և այստեղ հնարավոր է նաև, որ ՌԴ-ի և Իրանի աշխարհաքաղաքական մրցակիցներն Ադրբեջանի միջոցով փորձեն այդուհանդերձ այդ երկուսի համար խնդիրներ ստեղծել՝ դրանով իսկ սահմանափակելով Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամփոփելով՝ Հակոբ Բադալյանն ընդգծեց՝ շատ բան կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կաշխատի դիվանագիտական ճակատում՝ չեզոքացնելու հնարավոր ռիսկերը։

«Լավրով-Միրզոյան նախօրեի հանդիպմանը հնչեցին հայտարարություններ, որոնք թույլ են տալիս խոսել հայ-ռուսական որոշակի փոխըմբռնման մասին։ Զուգահեռ՝ ՀՀ փոխարտգործնախարարն Իրանում էր, և ՀՀ արտգործնախարարը դրական արտահայտվեց ռուս-իրանական գործակցության վերաբերյալ։ Սա, իհարկե, Հայաստանի համար կարող է էական հնարավորություն՝ իրավիճակը կառավարելու տեսանկյունից։ Բնականաբար, պետք է աշխատել նաև այլ դերակատարների հետ»,- ամփոփեց Հակոբ Բադալյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարեն Անդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան

Հաջորդ գրառումը

Պարտք վերցնելը՝ ՔՊ-ից, այն փակելը՝ հպարտ քաղաքացուց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պարտք վերցնելը՝ ՔՊ-ից, այն փակելը՝ հպարտ քաղաքացուց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական