Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Հունվարի 23-ին Ղրղզստանի ԱԳ նախարարը կժամանի Երևան

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցին  կհետևի ընդլայնված կազմով հանդիպում և փաստաթղթերի ստորագրում։

Հանդիպման արդյունքներով  Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: