Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մինչ երդմնակալության արարողությունը, Թրամփն ընտանքիի հետ դիտել է իր պատվին կազմակերպված հրավառությունը

Թրամփը ինքնաթիռով ժամանել է  Վաշինգտոն։

Ցուրտ եղանակի կանխատեսման պատճառով երդմնակալության արարողությունը տեղափոխվել է փակ տարածք։

Վաշինգտոնի կենտրոնում համախոհների հետ հանրահավաքը նախատեսված է կիրակի օրը։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան ժամանել է  Վաշինգտոնի շրջան՝ երդմնակալության արարողությունից առաջ իր իշխանության վերադարձի տոնակատարությանը մասնակցելու:

 Հեռացող նախագահ Ջո Բայդենի ուղարկած ինքնաթիռը  նոյեմբերի 5-ի ընտրություններում դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսին հաղթած Դոնալդ Թրամփին, նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին, դստերը՝  Իվանկային ու նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին,  Փալմ Բիչից՝ Ֆլորիդայի հանրապետականների բազայից, տեղափոխել է Վաշինգտոն։

Շաբաթ երեկոյան Թարմփն ընտանիքի հետ դիտել է իր պատվին կազմակերպված հրավառությունը, որը տեղի է ունեցել  Վաշինգտոնի  ազգային գոլֆի ակումբում։